Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել. Կարեն Կարապետյան


Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել. Կարեն Կարապետյան
Օգոստոս 22 22:13 2017

Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել: Ծաղկածորում, օգոստոսի 21-ին, «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Խոսրովի անտառ արգելոցի հրդեհից հետո բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների հետագա պաշտոնավարմանը եւ մամուլի այն հրապարակումներին, որ ստեղծված իրավիճակից հետո լարվել է վարչապետի եւ բնապահպանության նախարարի հարաբերությունները:

«Այնքան բան են գրում, յուրաքանչյուր տենց գրելուն եթե ուշադրություն դարձնենք… նախ եւ առաջ մենք դեռ վերլուծություն չենք արել՝ մեկ: Երկրորդ՝ աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարար հանե՞լ, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպես են արձագանքել, ոնց են արել, պատրա՞ստ են եղել, թե չէ: Անկախ նրանից` մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ…»,-ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ նույնիսկ նախնական գնահատական չկա. «Եթե նույնիսկ լիներ, մինչեւ ես չհամոզվեի, ոչինչ չէի հայտարարի հանրությանը, իսկ մենք հանրությանը դա հաստատ հայտնելու ենք»:

«Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ հատուկ հաշիվ է բացվելու ե՛ւ Լյուքսեմբուրգից, ե՛ւ այլ տեղերից այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունենան այս աղետի դեմ պայքարում մասնակցություն ունենալ, իրենք իմանալու են ոնց անեն, ինչ անեն»,- նշեց Կարեն Կարապետյանը:



loading...