Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոս 22 12:50 2017

Օգոստոսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 10 շենքի մոտակայքումч մոտ 600 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Մշակույթի տան մոտակայքում՝ 4000 քմ, Աբովյան – Եղվարդ ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում՝ մոտ 1 հա, Չարենցավան քաղաքի քաղաքային զբոսայգու տարածքում՝ 250 քմ, Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ, ջերմահարվել՝ մոտ 250 պտղատու ծառ, Իջևան քաղաքի «Մայիսյան Կամուրջ» ռեստորանային համալիր մոտ՝ 150 քմ, Սյքունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 7 տան մոտակա հողամասում՝ մոտ 500 քմ, Գորիս քաղաքի Հարթաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում 19 հա հնձած ցորենի արտ և մոտ 4 հա խոտածածկույթ, Սիսիան-Նորավան ավտոճանապարհին՝ կրակադաշտի մոտակայքում` 7 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: