Գագիկ Ծառուկյանի հրավերով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան


Գագիկ Ծառուկյանի հրավերով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան
Հունվար 20 11:47 2024
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Իմ հրավերով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան, ծանոթացել մարզական համալիրի հնարավորություններին և հետևել մարզումների ընթացքին:
 
Հայաստանում ներդրումային ծրագրերով հետաքրքրված լեգենդար ֆուտբոլիստի հետ քննարկել ենք նաև ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը:
 
Հանդիպման ավարտին այցելել ենք Երևանի Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ Նիկոլա Անելկան ծանոթացել է գործարանի պատմությանն ու ավանդույթներին:
 
Հետագա գործակցության վերաբերյալ խորհելու և առաջարկներ ներկայացնելու կապակցությամբ, Նիկոլ Անելկան առաջիկայում կրկին կայցելի Հայաստան»: