Ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են գրում իմ մասին․ Սևիկյան


Ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են գրում իմ մասին․ Սևիկյան
Հունվար 9 17:51 2024

Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական ՊՆՆ-ի   կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը պատասխանել է իր ապագայի մասին հարցին.

«Ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են գրում իմ մասին։ Հատկապես արձակուրդում, երբ պետք է էմոցիոներից լիցքաթափվել։ Այո, ես նույնիսկ իրականում չգիտեմ, թե ինչ են գրում իմ մասին: Միշտ խոսակցություններ կան. Բայց ես չեմ կարող ասել, թե սրանից որն է ճիշտ, որը` ոչ»,-ասել է հայ ֆուտբոլիստը։

Այս մրցաշրջանում Սևիկյանը Նիժնի Նովգորոդի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում եւ դարձել 7 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

 

Աղբյուր  ArmSport.am