Երևանցի 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են և խրախուսվել երեքական միլիոն դրամով. Ավինյան


Երևանցի 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են և խրախուսվել երեքական միլիոն դրամով. Ավինյան
Դեկտեմբեր 25 22:46 2023

Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ակտիվորեն ներդրումներ է իրականացնում մարզական ենթակառուցվածքների զարգացման համար և, վստահ եմ, որ այդ ներդրումները բերելու են նոր մարզիկներ, նոր մեդալներ, նոր հաջողություններ: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

2023 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են և խրախուսվել երեքական միլիոն դրամով: Մեկական միլիոն դրամի էլ արժանացել են մարզիչները: