Չելոյանցը պնդում է՝ Մելիքբեկյանը նախքան ընտրությունները պետք է հրաժարական տար


Չելոյանցը պնդում է՝ Մելիքբեկյանը նախքան ընտրությունները պետք է հրաժարական տար
Դեկտեմբեր 23 15:44 2023

ՀՖՖ հերթական ժողովը չանցավ առանց սկանդալի: «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը հարց ուղղեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին՝ պնդելով, որ Արմեն Մելիքբեկյանը ընտրություններից առա պետք է հրաժարական տար ըստ ՀՖՖ կանոնադրության:

 
 

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նախ պահանջեց, որպեսզի Չելոյանցը հայերեն խոսի, ապա ներկայացրեց կանոնադրությունը.

«Գլխավոր Քարտուղարն է կազմակերպում ընտրական գործընթացը, կանոնադրության որևէ կետ չի սահմանում, որ գործող նախագահը պետք է հրաժարական տա։ Նա կարող է ղեկավարել մինչև ընտրությունների օրը ներառյալ։

Պաշտոն չզբաղեցնելու կետի հոդվածը մեկ այլ հոդվածով է փակվում»,- նշեց Արթուր Ազարյանը և ընգծեց, որ երկու թեկնածուների առաջադրումը միանգամայն լեգիտիմ է:

Ազարյանը նաև անդրադարձավ հայերեն լեզվի պահանջին. «Այս տարվա ընթացքում կարող էիք հայերեն սովորել»,- ասաց նա Չելոյանցին: