Չի կարելի նման հանրային կարևորության դեպքի մասին ԱԻՆ-ի կայքով նման որակի տեղեկատվություն տարածել

Չի կարելի նման հանրային կարևորության դեպքի մասին ԱԻՆ-ի կայքով նման որակի տեղեկատվություն տարածել
Օգոստոս 17 17:23 2017

Քանի որ Խոսրովը, բարեբախտաբար, հանգցրին, էմոցիոնալ ֆոնը մի քիչ տրամաբանականին մոտեցավ, ուզում եմ անդրադառնալ ԱԻՆ-ի կողմից կայքում տարածվող տեղեկատվության որակին։ Չի կարելի նման հանրային կարեւորության դեպքի մասին սենց տեղեկացնել։ Մի հատ կարդացեք։ Սա ի՞նչ ա նշանակում։ Ի՞նչ կապ ունի՝ քանի մարդ ա։ Գրեք՝ ինչ ա կատարվում, ինչքանն ա այրվում, ու դա որ հատվածն ա։ Ու հենց նման դատարկաբանության պատճառով էլ Ֆեյսբուքը լցվել էր այն կարծիքներով, որոնք ԱԻՆ-ի դուրը չէին գալիս։ Մարդկանց տեղեկացրեք, մարդիկ չեն տրվի զգացմունքների։ Դա դասական, դասագրքային փաստ է։ Իսկ հիմա մեջբերեմ Խոսրովի վերաբերյալ ԱԻՆ-ի հաղորդագրությունները, որ պարզ լինի ասածս։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, դեպքի վայրում գտնվում են 73 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա համայնքների գյուղապետերը բնակիչների հետ:
***

Ժամը 17:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվող փրկարարներից 63-ը, ՀՀ ՊՆ զինծառայողներից 124-ը, բնապահպանության՝ 19, անտառտնտեսության՝ 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
***

Օգոստոսի 14-ին՝ ժամը 06:30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:
***
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:
Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Սամվել Մարտիրոսյան / Facebook