Ալեն Սիմոնյանը՝ փողոցներն անվանափոխելու մասին


Ալեն Սիմոնյանը՝ փողոցներն անվանափոխելու մասին
Օգոստոս 17 13:54 2017

Կրկին փողոցների անվանափոխության մասին: Ինչու է պետք փոխել դրանք.
-Որ անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իշխանությունը 25 տարի անց չմտածի Անաստաս Միկոյանի արձանը դնելու մասին:
-Որ ԱԱԾ-ի շենքում 20 տարի իրար ռուսերեն նամակներ չգրեին ու իրենց չեկիստ չհամարեն և Ձզեռժինսկու նկարը պահեն ու ճանաչեն:
-Որ Սերժ Սարգսյանին կոմպլիմենտ անելու համար նրան վերջին բոլշևիկ չանվանեն:
-Որ իրենց ուղեղներում սպանեն կաշառակերությունը և ռեժիմային մտածելակերպը, չինովնիկի աստվածատուր և ամենակարող լինելը:
-Որ 25 տարի անկախ մնալուց հետո իշխող կուսակցությունը սովետական ժամանակներին բնորոշ համագումարներ չանի, ուր ծերացած, բայց աթոռին կպած ղեկավարի միակ թեկնածությունը միաձայն վերընտրվում է:
-Որ ոստիկանը մլիցա չմնա ու նախկին ժամանակների ավանդույթները շարունակի:
-Որ Արցախն ադրբեջանցիներին նվիրած իշխանությունների հետքը չմնա:
-Որ հավատանք , իբր 1915 թվականի մասին ասվող ՛՛Ոչ ոք չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվել՛՛ արտահայտությունն իրական է:
-Որ իմանան՝ մարտի մեկ իրագործածներն անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից երբեք արձաններ ու փողոցներ չեն ունենալու իրենց անունով:
-Որ ընտրություն կեղծողները և մարդկանց բանտեր նետած ազգի առաջնորդները չեն հավերժացվելու հայ ժաղովրդի պատմության մեջ:
-Որ իմանան, որ մարդու կյանքը, ազատությունը ամենաարժեքավոր բանն է և յուրաքանչյուր ոտնձգություն դատապարտվելու է, հիշվելու և նման բան արած մարդիկ չեն հավերժացվելու:
Եթե դուք իշխանափոխություն եք ուզում Հայաստանում, այն պետք է նախ տեղի ունենա մարդկանց ուղեղներում: Չես կարող մեծարել, հիշել , հագնվել , ապրել, ուտել սիրել, խոսել խոզի պես, բայց ցանկանալ կարապ դառնալ:

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի գրառումը: