Ընտրեք քարը և իմացեք ձեր գաղտնի ցանկությունները


Ընտրեք քարը և իմացեք ձեր գաղտնի ցանկությունները
Օգոստոս 12 23:29 2017

Մարդկանց տարբեր քարեր են դուր գալիս։ Իհարկե, ամեն դեպքում, ընտրությունը պատահական չէ և խոսում է մեր ցանկությունների մասին


1. Ամետիստ. դրական էներգիա ունի, այն վանում է բացասական էներգիան։ Հոգու խորքում դուք երազում եք դրական և խաղաղ կյանքի մասին։ Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչ սիրում եք, և անուշադրության մատնեք չար լեզուներին։ Ամետիստը խաղաղության, անկեղծության, անաչառության խորհրդանիշ է։ Դրա էներգիան օգնում է ներքին հանգստություն և ներդաշնակություն գտնել։ Այս քարն օգնում է բացահայտել մարդու ներքին հատկությունները, իմաստության հասնել։

2. Փիրուզ. Ազնվություն։ Օգնում է շփման մեջ՝ դրան անկեղծություն հաղորդելով։ Դուք բարձր եք գնահատում թե՛ ձեր, թե՛ մտերիմների անկեղծությունը։ Այն ուժեղացնում է ինտուիցիան, խորաթափանցություն, քաջություն հաղորդում, երջանկություն, խաղաղություն բերում ընտանիքին։ «Փիրուզ» բառը ծագում է պարսկերենից և նշանակում է՝ երջանկության քար։ Սա մարտիկների, լիդերների, վճռական և անկախ մարդկանց քարն է։

3. Կվարց. Հաջողություն։ Այն նպաստում է մտածողության պարզությանը։ Բառն առաջացել է գերմաներեն «Quarz» բառից, որի ծագումը հայտնի չէ։ Այն ամրացնում է հիշողությունը, զարգացնում երևակայությունը, նպաստում մտածողության ակտիվ գործընթացին։

4. Նեֆրիտ. Ծաղկում։ Դուք մեծ երազանքներ ունեք, և, եթե կարողանաք հասկանալ անցյալի սխալները, այդ երազանքները պարտադիր իրականություն կդառնան։ Նեֆրիտը հին Չինաստանի սուրբ քարն է։ Այս քարի հատկությունները բացառիկ են և մարդուն ոգևորում են փոխել իրենց էությունը, վարքը։ Այն պաշտպանում է չար ուժերից, ապահովում երկարակեցություն և բարեկեցություն։

5. Վագրի աչք. Առողջություն և երջանկություն։ Նպաստում է ֆիզիկական ու հոգեկան առողջությանը։ Այն ընդունակ է զարգացնել միտքը, օգնում է վնասակար ցանկությունները տարբերել պահանջներից։ Կարող է հաջողություն բերել։ Այն ընդունակ է պաշտպանել վտանգներից, թույլ չի տալիս չմտածված քայլեր անել։

6. Լուսնային քար. Ներդաշնակ ապագա։ Այն խոսում է ձեր ցանկության մասին՝ հավասարակշռության հասնել ուղեղի և մարմնի միջև։ Կյանքում դուք նախևառաջ ներդաշնակության եք ձգտում։ Այն օգնում է խուսափել կոնֆլիկտներից, հանում է սթրեսը, մարդուն ավելի համբերատար և բարեսիրտ դարձնում։

7. Արևի քար. Ուրախություն։ Այն զարգացնում է ինտուիտիվ կարողությունները։ Այն նաև էներգիա և լավատեսություն է հաղորդում:

8. Պիրիտ. Կատարելություն և ուժ։ Դուք կյանքում կատարելության եք ձգտում, ցանկանում եք ուժեղ լինել։ Այն տղամարդու քար է համարվում։ Իր «տղամարդկային» հատկությունների շնորհիվ՝ էմոցիոնալ մեծ ուժ է տալիս։ Այն մարդուն լավատեսություն, կենսուրախություն, գործնականություն և նպատակասլացություն է հաղորդում։ Համապատասխանում է նաև նրանց, ովքեր միայնակ են. սովոր են ինքնուրույն կայացնել որոշումներ, սակայն որոշակի պատճառներով ստիպված են ենթարկվել մարդկանց և նրանց պահանջներին։

9. Սարդիոն. Իշխանություն։ Դուք հնարավորություն եք փնտրում ձեր ստեղծագործական բնույթը ցույց տալու համար։ Սա այն անձանց քարն է, ում գործունեությունը կապված է այլ անձանց հետ ակտիվ շփումների հետ։ Այն մարդուն հաջողություն է բերում, փոխադարձ սեր, գրավչություն։