Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի՝ վայրի աճած կանաչ զանգված. ոստիկանություն


Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի՝ վայրի աճած կանաչ զանգված. ոստիկանություն
Օգոստոս 12 23:14 2017

Հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տնամերձ 2 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1053 բույս:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 158 փամփուշտ, 9 նռնակ, 6 նռնակի պայթուցիչ, 1 փամփշտատուփ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 10 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 134.03 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: