Կոլումբիայում բազմազավակ հայրը գնդակահարել է կնոջն ու նրա սիրեկանին


Կոլումբիայում բազմազավակ հայրը գնդակահարել է կնոջն ու նրա սիրեկանին
Օգոստոս 12 23:04 2017

Կոլումբիայի ոստիկանությունը հաղորդել է Ատլանտիկո դեպարտամենտի 42-ամյա բնակչի ձերբակալության մասին, որին կասկածում են երկու անձի սպանության մեջ:

Ըստ Publimetro-ի՝ տղամարդն ինքն է ոստիկանություն ներկայացել եւ խոստովանել, որ գնդակահարել է իր կնոջը՝ Սանդրա Կաստելյանոսին եւ նրա սիրեկանին, որոնց իր սեփական տանը բռնացրել է սեքսով զբաղվելիս, հաղորդում է Life-ը:

Ձերբակալվածը կնոջ անհավատարմության հարցում սկսել է կասկածել, երբ այդ մասին խոսել են հարեւանները: Նա գիշերային հերթափոխի պահակ է աշխատում, այդ պատճառով երկար ժամանակ չի իմացել, որ ուշ ժամերի իր 39-ամյա կնոջ մոտ է գալիս տեղի 35-ամյա բնակիչ Նոյ Գոմեսը:

Մի անգամ Խուան Կառլոս Գարսիան որոշել է ստուգել կասկածները, կնոջն ասել է, որ աշխատանքի է գնում, փոխարենն ընկերներին է այցելել ու հարմար պահի սպասել: Որպեսզի կինը ոչինչ չկասկածի, նա զանգահարել է, իբր, աշխատավայրից, հարցրել, արդյո՞ք երեխաներն ու նա պառկել են քնելու: Դրական պատասխան ստանալով՝ տղամարդը տուն է շտապել ու բռնացրել սեքսով զբաղվող սիրեկաններին:

Առանց երկար մտածելու նա ծառայողական ատրճանակով գնդակահարել է սիրեկաններին: Զոհված կնոջ եւ ձերբակալված ամուսնու երեք երեխաներին կհանձնեն ազգականների խնամակալությանը: