Վարքագծի կանոններ, որոնք ձեզ ավելի երջանիկ կդարձնեն


Վարքագծի կանոններ, որոնք ձեզ ավելի երջանիկ կդարձնեն
Օգոստոս 12 22:30 2017

Մենք միշտ փորձում ենք ինքնակատարելագործվել՝ ավելի բարի, խելացի, ուժեղ և երջանիկ լինել: Հենց այդ պատճառով ինքնակատարելագործման ճանապարհը պետք է սկսենք դրական հոգեկան մտածելակերպով:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք, թե ինչ են խորհուրդ տալիս հոգեբանները՝ մտքի և հոգու իրական խաղաղությունը գտնելու համար:
Դրական, սակայն իրատեսական մտածեք
Ձեզ երես տվեք, սակայն մի տրվեք գայթակղություններին
Ձեր ժամանակն անց կացրեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ ստիպում են ժպտալ, սակայն մի մոռացեք նաև ձեզ թույլ տալ մի փոքր տխրել:
Մի՛ ճնշեք բացասական զգացումները. ուղղակի դրանք ավելի կառուցողական ուղղությամբ տարեք:
Օգնեք ուրիշներին, սակայն ինքներդ ձեզ մի տանջեք:
Դադար առեք, երբ չեք կարողանում ինչ-որ դժվար բան միանգամից անել:
Նորարարություններ արեք և միշտ հետաքրքրասեր եղեք:
Վերլուծեք ինքներդ ձեզ, սակայն ավելի բարյացակամ կերպով:
Ձեզ ազատեք ավելորդ մարդկանցից և առարկաներից:
Զարգացրեք ինքներդ ձեզ, սակայն դա արեք աստիճանաբար:
Հիշե՛ք՝ դուք չեք կարող միշտ ստիպել ինքներդ ձեզ երջանիկ լինել:
Մի՛ փորձեք արհեստական լինել:



loading...