Պայթյուն Պակիստանում. 10 զոհ, 14 վիրավոր


Պայթյուն Պակիստանում. 10 զոհ, 14 վիրավոր
Օգոստոս 12 22:18 2017

Շաբաթ երեկոյան Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում պայթյուն է որոտացել, 10 մարդ զոհվել է, 14 հոգի՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին:

Դեպքի վայր են ժամանել իրավապահներ: Տուժածները հիվանդանոց են հասցվել: Ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Ռազզաք Շիմի խոսքով՝ 6 վիրավորները կրիտիկական վիճակում են:

Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Ականատեսների տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության ուժերի տրանսպորտային միջոցի մոտ: