Ցանկանում եք ունենալ հարթ որովայն՝ խուսափեք այս 6 մթերքներից, որ օգտագործում եք ամեն օր


Ցանկանում եք ունենալ հարթ որովայն՝ խուսափեք այս 6 մթերքներից, որ օգտագործում եք ամեն օր
Օգոստոս 12 21:47 2017

Ակնհայտ է, որ որոշակի մթերքներ կարող են լինել բնական նիհարեցնող միջոցներ, իսկ որոշները, ընդհակառակը, կարող են հանգեցնել փքվածության, գիրության։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն արագ ազատվել փորի հատվածի ավելցուկային ճարպից։ Առաջնային կանոնն այն է, որ պետք է խմել շատ ջուր և, իհարկե, որոշակի փոփոխություններ կատարել սննդակարգում։

1․ Նվազեցնել կաթի օգտագործումը

Օրվա մեջ կաթի մեծ չափաբաժինը կարող է լինել փքվածության և գազերի առաջացման պատճառ։ Փոխարենը նախընտրելի է ուտել մածուն։

2․ Սննդակարգում նվազեցնել ածխաջրերը

Ուտել այնպիսի սնունդ, որոնք պարունակում են սպիտակուցներ։ Խուսափեք մակարոնից, հացից, եթե ցանկանում եք ունենալ կատարյալ մարմին։

3․ Ընտրեք ճիշտ մրգեր

Խուսափեք խնձորից և տանձից, քանի որ ստամոքսի համար դժվար է մարսել մեծ քանակությամբ ֆրուկտոզան։

4․ Խուսափեք կծու համեմունքներից

Եթե ցանկանում եք նիհարել, ապա կծու համեմունքները լավագույն ընտրությունը չեն, քանի որ այն ստամոքսում մեծացնում է արտազատվող թթվի քանակը և առաջացնում գրգռում։

5․Հրաժարվեք աղի սննդից

Աղի և նատրիումով հարուստ սնունդը նպաստում է օրգանիզմում ավելորդ ջրի պահպանմանը՝ դրանով իսկ առաջացնում փքվածություն և ավելորդ քաշ։

6․ Նվազեցրեք ալկոհոլը, շաքարն ու մշակված սնունդը

Եթե ցանկանում եք նիհարել, ապա այս սնունդը չպետք է լինի սննդակարգի մաս։

Հարթ որովայն ունենալու հարցում Ձեր դաշնակիցը կարող են լինել՝

• Ծնեբեկը՝ բնական միզամուղ միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ ջուրը

• Սաղմոնը, որը հարուստ է օմեգա-3-ով, որն էլ խթանում է մարսողությունը

• Ձմերուկը, որը ևս բնական միզամուղ է

• Ցիտրուսային մրգերը, որոնք խթանում են մարսողությունը։



loading...