Մայքլ Ջորդանը զղջացել է Վաշինգտոն Ուիզարդսում ելույթ ունենալու համար


Մայքլ Ջորդանը զղջացել է Վաշինգտոն Ուիզարդսում ելույթ ունենալու համար
Օգոստոս 12 21:31 2017

Ամերիկյան ֆուտբոլի լեգենդար խաղացող Ռեյ Լյուիսը հայտարարել է, որ NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը զղջացել է «Վաշինգտոն Ուիզարդսի» կազմում հանդես գալու համար:

«Ջորդանն ասաց ինձ. «Միակ բանը, ինչի համար զղջացել եմ, դա այլ թիմի խաղաշապիկ կրելն էր»»,- հայտարարել է Լյուիսը «FOX Sports 1»-ի եթերում:

Հիշեցնենք, որ Ջորդանը 3-ամյա դադարից հետո երկու մրցաշրջան անցկացրել է «Վաշինգտոնի» կազմում: Մինչ այդ նա 13 տարի հանդես է եկել «Չիկագո Բուլզի» կազմում և երբեք չի տեղափոխվել NBA-ի այլ թիմ:



loading...