Երուսաղեմում պաղեստինցի կինը դանակով վիրավորել է իսրայելցուն


Երուսաղեմում պաղեստինցի կինը դանակով վիրավորել է իսրայելցուն
Օգոստոս 12 21:16 2017

Երուսաղեմի Հին քաղաքում մի կին հարձակվել է իսրայելցի տղամարդու վրա ու դանակով վիրավորել նրան: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին՝ հարցաքննելու համար։ Բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածին դեպքի վայրում ու նրան տեղի հիվանդանոց տեղափոխել։ Ոստիկանությունից հայտնել են, որ կինը ծագումով պաղեստինցի է և բնակվում է Երուսաղեմում: Իսրայելցուն նրա հասցրած վիրավորումը աննշան է։