Պանրով ու կարտոֆիլով կարկանդակ.բաղադրատոմս


Պանրով ու կարտոֆիլով կարկանդակ.բաղադրատոմս
Օգոստոս 12 21:06 2017

Բաղադրամասեր՝
500 գրամ սունկ
6 հատ կարտոֆիլ
200 գրամ մոցարելա
2 հատ սոխ
Բուսայուղ
2 պճեղ սխտոր
1 հատ կծու պղպեղ
200 մլ սերուցք
2 հատ ձու
Աղ
Կանաչի


Պատրաստման եղանակ՝
Սխտորն ու չիլի պղպեղը բուսայուղով տապակել։ Ավելացնել սոխն ու կանաչին ու տապակել։ Ավելացնել սունկն ու շարունակել տապակել։
Կարտոֆիլը խաշել։

Ձուն հարել, ավելացնել սերուցքը, պանիրը։
Ջեռոցի ամանում առաջին շերտով լցնել սունկը։

Ավելացնել քառակուսաձև կտրատած մոցարելլա պանիրը։

Շարել կարտոֆիլը։

Վերջում ավելացնել սերուցքով զանգվածը։

Թխել ջեռոցում 25 րոպե 180 աստիճանով։