Սիրիայում ավելի քան 40 գրոհային է զոհվել ընդդիմադիրների ճամբարում պայթյունի հետևանքով


Սիրիայում ավելի քան 40 գրոհային է զոհվել ընդդիմադիրների ճամբարում պայթյունի հետևանքով
Օգոստոս 12 20:52 2017

Սիրիական Դերաա քաղաքից հարավ-արևելք «Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորման ճամբարում որոտացած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան 40 գրոհային է զոհվել, առնվազն 100 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին զինված ընդդիմությունում: Տեղեկացվում է, որ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է շտաբում գտնվող ճաշասենյակում:

Պայթյունը կապված է «Ջեյշ ալ-Իսլամի», որը համաձայնվել է Հարավային Սիրիայում և Արևելյան Գուտայում դեէսկալացիայի գոտիների ստեղծմանը, և նրա մրցակից «Ֆեյլաք Ռահման» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական կազմակերպությունների միջև հակամարտության հետ:



loading...