Խոսրովի անտառում շուրջ 500 հա բուսածածկ և անտառածածկ տարածք է այրվում

Խոսրովի անտառում շուրջ 500 հա բուսածածկ և անտառածածկ տարածք է այրվում
Օգոստոս 12 20:26 2017

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 15 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 2 թռիչք):

Նշվում է, որ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար:

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:

 

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը: