Այս մարդը ողջ է մնացել անգամ գլխից խոցվելուց ու մարմնով գնդացիրը ծածկելուց հետո


 Այս մարդը ողջ է մնացել անգամ գլխից խոցվելուց ու մարմնով գնդացիրը ծածկելուց հետո
Օգոստոս 12 20:00 2017

Կարմիր բանակի լեյտենանտ Ալեքսեյ Օչկինի անունը ծանոթ է շատ քիչ մարդկանց, քանի որ պատերազմի ընթացքում նրա պես հերոսներ շատ-շատ են եղել։ Սակայն, եթե նրա կենսագրության հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ապա այն կդասվեր ֆանտաստիկայի ժանրին, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Ալեքսեյի հետ, ուղղակի չի տեղավորվում սառը դատող մարդու գլխում։
Դեռ 5 մարտի չմասնակցած՝ Ալեքսեյի հետ դժբախտ դեպք է պատահում. գերմանացի դիպուկահարի արձակած գնդակը դիպչում է նրա գլխին։ Ալեքսեյի ընկերներին հաջողվում է նրան հասցնել հիվանդանոց, և չնայած բժշկության ցածր մակարդակին՝ բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը, ինչից հետո նա վերադառնում է մարտադաշտ։

Հաջորդ դժոխային մենամարտի ժամանակ Ալեքսեյը չտեսնված հերոսություն է գործում։ Մի քանի նռնակ ձեռքին՝ նա փորձում է հասնել մեծ տրամաչափի ինքնաձիգ պարունակող թմբին, որպեսզի վնասազերծի այն, սակայն ճանապարհին վիրավորվում է։ Դա չի կանգնեցնում նրան, և րոպեներ անց նա կարողանում է նռնակը նետել թմբի այդ կողմը, բայց, դժբախտաբար, ինքնաձիգի կրակը չի դադարում։ Հավաքելով ողջ խիզախությունը՝ նա սեփական մարմնով փակում է ինքնաձիգի կրակի ճանապարհը և մի քանի թանկարժեք վայրկյան նվիրում իր ռազմական ընկերներին։ Արդյունքում Կարմիր բանակին հաջողվում է գրավել այդ դիրքը և հաղթանակել մենամարտում։ Բոլոր զինվորները մտածում են, որ Ալեքսեյը մահացել է, և նույնիսկ բժիշկ չեն կանչում, սակայն հենց թաղման ժամանակ նա բացում է աչքերը և մտածելով, որ գերի է ընկել, փորձում է նռնակով պայթեցնել ինքն իրեն և մոտակայքում գտնվող զինվորներին։ Բարեբախտաբար, նրան կարողանում են կանգնեցնել։ Ալեքսեյին տանում են հիվանդանոց և նա կրկին ապաքինվում և վերադառնում է մարտադաշտ։
Հաջորդ մենամարտը Օչկինն անցկացնում է Ստալինգրադում։ Իր բարձունքը պաշտպանելու ընթացքում Ալեքսեյը և իր ջոկի տղաները անհնարինն են անում։ Նացիստների հաղորդումների համաձայն՝ այդ բարձունքում իրենց դեմ մենամարտել է մի ամբողջ գումարտակ, բայց իրականում Ալեքսեյն իր 6 ընկերների հետ է եղել։ Այս իրավիճակից էլ է Ալեքսեյը կարողանում կենդանի դուրս գալ։

Հաջորդ մարտի ընթացքում Ալեքսեյը կրկին արիաբար կռվում է, սակայն ռումբի պայթյունից սարսափելի վիրավորվում է, և բժիշկները միանգամից նրա մարմինն ուղարկում են դիահերձարան՝ առանց կասկածելու, որ նա կենդանի է։
Սա նույնպես չի կանգնեցնում Ալեքսեյին, և բուժում ստանալուց հետո նա կրկին վերադառնում է առաջնագիծ և հասնում մինչև Պրահա, որտեղ կրկին ծանր վիրավորվում է։ Կարելի է գուշակել, որ նա կրկին ապաքինվում է և, բնականաբար, կվերադառնար առաջնագիծ, եթե մինչ նրա ապաքինվելը ռուսական բանակն արդեն հաղթած չլիներ պատերազմում։

Խաղաղ ժամանակ Ալեքսեյն ավարտում է Կինեմատոգրաֆիայի ինստիտուտը և դառնում ռեժիսոր։ Նա նաև պատերազմի մասին գիրք է գրում, որը բավականին մեծ հաջողություն է ունենում։ Անհավանական է, որ այդքան վիրավորվելուց հետո նա կարողացել է առողջ ապրել մինչև 2003 թվականը։ Ալեքսեյը մահացել է 2003թ․ փետրվարի 16-ին։
Իր հերոսությունների համար նա արժանացել է՝
«Կարմիր դրոշ» շքանշանի
«Արիության» շքանշանի
«Կարմիր աստղ» շքանշանի
Հայրենական պատերազմի 2-րդ և 1-ին կարգի շքանշանների
Եթե երբևէ լսեք «Կրակ լեյտենանտ» մականունը, ապա իմացե՛ք, որ դա Ալեքսեյն է։



loading...