Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ.Էրդողան


Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ.Էրդողան
Օգոստոս 12 19:48 2017

Անկարայի և Բեռլինի հարաբերությունները պետք է նորմալանան Բունդեսթագի ընտրություններից հետո: NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Գերմանական Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին:

«Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ: Նախկինում դա Ֆրանսիայում և Ավստրիայում էր, հիմա մենք տեսնում ենք, որ Գերմանիան նույնպիսի ռազմավարության է հետևում: Կարծում եմ՝ այդ իրավիճակը կբարելավվի ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ երկիրը կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը և իր վարկային ու ներդրումային ծրագրերը Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ը Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին Գաբրիելի հայտարարությունն անվանել է անընդունելի և երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը խորացնող: