Շփման գծում հակառակորդը հայկական դիրքերի ուղղութամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ


Շփման գծում հակառակորդը հայկական դիրքերի ուղղութամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ
Օգոստոս 12 16:25 2017

Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Այս մասին տեղեկանում  ենք  Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը՝ ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն եւ աչալուրջ մարտական հերթապահություն՝ իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը: