Մկոն դարձավ 41 տարեկան․ դերասանի ամենազվարճալի կերպարները (լուսանկարներ)


Մկոն դարձավ 41 տարեկան․ դերասանի ամենազվարճալի կերպարները (լուսանկարներ)
Օգոստոս 10 13:39 2017

Հայկական հեռուստաեթերի ամենասիրելի դեմքերից մեկը՝ հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, նշում է իր ծննդյան 41-ամյակը։ 

Ժողովուրդը նրան անվանում է պարզապես Մկո ու հիշում նրա կերտած յուրաքանչյուր կերպար։ Մկոն իր առաջին քայլերն արել է դեռևս  «Մեր Բակը» ֆիլմում, որից հետո հանրությունը նրան բացահայտեց ամենասիրելի ու ստացված նախագծերից մեկում՝ «Կարգին հաղորդման» մեջ, որտեղ Մկոն հանդես էր գալիս մեկ այլ տաղանդավոր դերասան ու հումորիստ Հայկ Մարությանի հետ։ 

Նախագծում Մկոն ու Հայկը մարմնավորել են բազմաթիվ ու բազմազան կերպարներ, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ ու սիրելի է իր տեսակի մեջ մինչ օրս։ Այնուհետև դերասանները նկարահանվեցին  «Կարգին սերիալում», որը նույնպես բավականին երկար կյանք ունեցավ։ Մկոն այստեղ մարմնավորում էր Ադիկին, որի «Եղավ քեզ, ազիզ ջա՜ն» արտահայտությունը թևավոր դարձավ։

Ադիկի կերպարը մանրմնավորելուց հետո Մկոն խաղաց«Տնփեսա» սիթքոմում, որտեղ մարմնավորեց  միանգամից երկու կերպար՝ Կորյուն Անուշավանիչին և Անուշավան պապին:

Մկոն նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում, դրանցից են  «Ալաբալանիցան», «Քայլ ձիովը», «Հյուսիս-հարավը», «Փախիր կամ ամուսնացիրը», «Բրավո վիրտուոզը»։

Շնորհավորելով տաղանդաշատ դերասանին՝ Armday.am-ը առանձնացրել է նրա՝ տարբեր տարիների զվարճալի կերպարների լուսանկարները։