Դերբենտում մարդիկ Պուտինին «ռոք աստղի» պես են դիմավորել. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)


Դերբենտում մարդիկ Պուտինին «ռոք աստղի» պես են դիմավորել. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիս 29 15:23 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին աշխատանքային այցով եղել էր Դաղստանում, որտեղ, մասնավորապես, խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ։

Երբ պետության ղեկավարը եկել էր Դերբենտի Նիզամի Գյանջավիի անվան զբոսայգում բացված շատրվանը տեսնելու, քաղաքի բնակիչները ՌԴ նախագահին դիմավորել են խանդավառ բացականչություններով ու ծափահարություններով։ Երիտասարդները բառացիորեն շրջապատել են Պուտինին՝ հարցեր տալով ու նրան հեռախոսով նկարահանելով։

Ինչպես նկատում է բրիտանական Daily Mail-ը, մարդիկ Պուտինին «ռոք աստղի» պես են դիմավորել:

«Սովորաբար մեկուսացված Պուտինն իրեն ոչ բնորոշ ձևով էր պահում՝ սեղմելով մարդկանց ձեռքերը և համբուրելով մի դեռահաս աղջկա ճակատը», - գրում է պարբերականը:

Մինչդեռ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դերբենտում ժողովրդի մոտ դուրս գալը նախագահի վճռական որոշումն էր։

«Հասկանում եք, որ պետության ղեկավարի նկատմամբ հատուկ ռեժիմ է գործում հասկանալի պատճառներով։ Իհարկե, Դերբենտի նման իրավիճակներում, երբ տեսաք, որ ամբողջ քաղաքը բառացիորեն դուրս եկավ նախագահին դիմավորելու, դա տեղի բնակչության կողմից աջակցության և ուրախության բացարձակապես զարմանալի ցուցադրում էր: Ուստի, իհարկե, մի կողմից կան փորձագետների առաջարկություններ, բայց մյուս կողմից կա նախագահի վճռական որոշումը, երբ նա չկարողացավ մերժել այդ մարդկանց՝ նրանց բարևելու համար»,- ասել է Պեսկովը։

 
 

Vladimir Putin took part in a rare meet-and-greet that saw him mobbed by a crowd as he posed for selfies with young girlsRussian president Vladimir Putin is seen snapping a selfie with an adoring teen from DagestanThe normally stoic and isolated Putin was uncharacteristically personable, shaking hands and planting kisses on the head of a young teenage girlPutin meets with people in a street in Derbent in the southern region of Dagestan, Russia, June 28, 2023Putin has not been seen greeting crowds in such a way since before the pandemicIn another bizarre moment he shook hands with - and appeared to adjust something on the uniform of - an officer carrying what may be his nuclear briefcasePutin visits the Naryn-Kala fortress in Derbent in Russia's Republic of Dagestan on June 28, 2023Russian President Vladimir Putin (L) watches a show during a working trip to Dagestan, in Derbent, Russia's Republic of Dagestan, June 28 2023. The growth of domestic tourism in Russia is provided, among other things, by sanctions from a number of states, said Russian President Vladimir PutinFans clamour to meet and greet Vladimir Putin as he tours the city of Derbent in DagestanPutin parts members of his security team to greet adoring fans