«Չես մարսելու իմ օրն այսպես փչացնելը». Մարիամ Ալեքսանյանի 26-ամյակին թալանել են նրա տունը


«Չես մարսելու իմ օրն այսպես փչացնելը». Մարիամ Ալեքսանյանի 26-ամյակին թալանել են նրա տունը
Հունիս 9 18:42 2023

Հունիսի 8-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նշել է ծննդյան 26-ամյակը:

 

 

Այսօր դերասանուհին հայտնել է, որ իր տարեդարձի օրը թալանել են իրենց բնակարանը:

 

 

«Այ տականք ու ոչնչություն, դու չես մարսելու իմ ամենաուրախ օրն այսպես փչացնելը: Գիտեմ, որ գրածս տեսնելու ես, այստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք լինելու: Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու է կոկորդիդ, չես մարսելու: Վերադարձրու՝ խուսափելով հետագա խնդիրներից: Մեր տան գողությունը քո ամբողջ կյանքի մղձավանջն է լինելու», – գրել է նա: