Եվրատեսիլ 2023․ Հայաստանը 14-րդն է ընդհանուր հաշվարկում, բայց 3-րդը՝ Rest of World vote քվեարկության արդյունքում


Եվրատեսիլ 2023․ Հայաստանը 14-րդն է ընդհանուր հաշվարկում, բայց 3-րդը՝ Rest of World vote քվեարկության արդյունքում
Մայիս 17 00:28 2023

«Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի քվեարկելու հնարավորություն էր տրվել նաև այն երկրներին, որոնք չէին մասնակցում մրցույթին:

 

 

 

wiwibloggs-ը գրում է, որ այդ քվեարկության արդյունքում, որը կոչվել է Rest of World vote Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future Lover երգով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

 

Նույն քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան:

 

 

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչն անցկացվել է մայիսի 9-ին, երկրորդը, որի ժամանակ հանդես է եկել Բրյունետը, մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

 

Մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան, երկրորդը՝ Ֆինլանդիան, երրորդը՝ Իսրայելը:

 

Հայաստանի պատվիրակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: