Օկլահոմայի ձկնորսը 54 կգ-անոց ծածան է որսացել


Օկլահոմայի ձկնորսը 54 կգ-անոց ծածան է որսացել
Մայիս 15 08:47 2023

Բրայան Բեյքերը՝  Spoonbill Wreckers ձկնորսների ուղեվարների ծառայությունից, համարյա 54 կգ-անոց մեծագլուխ ծածան է որսացել Գրանդ լեյք լճում, հաղորդել է վայրի բնության պահպանության պետական դեպարտամենտը։

«Մենք խնդրեցինք փորձառու ձկնորսներին օգնել Գրանդ լեյքից մեծագլուխ ծածան որսալու հարցում, և Օկլահոմայի ձկնորսները արձագանքեցին մեր կոչին»,- հայտնել են դեպարտամենտից։ 

Բեյքերի որսը գերազանցում է մեծագլուխ ծածանի ներկայիս ռեկորդը մոտավորապես 13 կգ-ով։

Սակայն Բեյքերը ձուկը որսացել է կարթով և ոչ թե խայծով, տեղեկացնում է The Oklahoman-ը։

 

Կարթով որսը արգելված է Ասոցիացիայի կողմից, ուստի Բեյքերի մեծագլուխ ծածանը համաշխարհային ռեկորդ չի ճանաչվի։