Չամիչով թուրմ․ մաքրեք լյարդը


Չամիչով թուրմ․ մաքրեք լյարդը
Մայիս 14 16:36 2023

Լյարդը պատասխանատու է օրգանիզմի մաքրման համար։ Nat-woman.ru-ի հաղորդմամբ՝ չամիչի օգտագործումը լյարդի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցներից է։ Չամիչն օգնում է օրգանիզմը մաքրել նաև «վատ» խոլեստերինից, իջեցնել տրիգլիցերիդների մակարդակը, խուսափել փորկապության առաջացումից։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 400 մլ
  • 150 գրամ չամիչ։
  • Ինչպես պատրաստել         

    • Լավ լվացեք չամիչը։
    • Տարայի մեջ ջուր լցրեք, դանդաղ կրակին եռացրեք 20 րոպե։ Թողեք թրմվի ամբողջ գիշեր։
    • Քամեք թուրմը, մի փոքր տաքացրեք։
    • Թուրմը հարկավոր է օգտագործել առավոտյան՝ քաղցած վիճակում։ Նախաճաշեք օգտագործելուց 30-35 րոպե անց։
    • Ամսվա ընթացքում 4 օր օգտագործեք այս թուրմը։ Դա հնարավորություն կտա կարգավորել լյարդի աշխատանքը, լավացնել նյութափոխանակությունը։