Ferrari-ն նոր սուպերքարերի սեփականատերերին արգելել է մեքենաների ղեկին նստել. հայտնաբերվել է վտանգավոր թերություն


Ferrari-ն նոր սուպերքարերի սեփականատերերին արգելել է մեքենաների ղեկին նստել. հայտնաբերվել է վտանգավոր թերություն
Մայիս 14 13:57 2023

Իտալական Ferrari մեքենաշիանական ընկերությունը նոր սուպերքարերի սեփականատերերին արգելել է մեքենաների ղեկին նստել։ Իտալական ընկերությունը խոստովանել է, որ 296 ընտանիքի երկդուռ մոդելներն ունեն թերություն, որը կարող էր հանգեցնել վառելիքի արտահոսքի և հրդեհի, գրում է motor.ru-ն:

ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը համաձայնեցրել է 425 296 GTB Coupe-ների և 296 GTS Spyder-ների՝ բոլոր վեց մխոցանի Ferrari-ների հետ կանչը, որոնք նախատեսված են Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար և թողարկվել են 2022 և 2023 թվականներին:

Աղբյուրը հատկանշական է համարում այն, որ Ferrari-ն խնդրել է արդեն մայիսից չքշել սուպերքարեր, բայց դրանցում առկա խնդիրը կլուծվի միայն հուլիսին։ 

Այս մոդելների վաճառքը կասեցված է մինչև գործող մեքենաների վերանորոգումը: Հավանաբար մինչև ամառվա կեսը խնդիրը կլուծվի։