Վաճառվում է տրանսպորտի նախարարության շենքը


Վաճառվում է տրանսպորտի նախարարության շենքը
Մարտ 27 00:07 2024

Աճուրդի է դրվում տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը: Որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացվել Երևան քաղաքի Նալբանդյան փող. թիվ 28 հասցեում գտնվող շենքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ, որի հիման վրա 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը», - նշված է պետական գույքն օտարելու մասին տեղեկանքում։

Նախագծով առաջարկվում է` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252065 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N07092016-01-0042) օտարել դասական աճուրդով»: