Ռեալը կրկնել է Բարսելոնայի ոեկորդը


Ռեալը կրկնել է Բարսելոնայի ոեկորդը
Հունվար 7 19:26 2017

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Գրանադայի» դարպասը:

«Արքայական» ակումբը բոլոր մրցաշարերում արդեն 39 խաղ անպարտելի է:

Այդպիսով, «Ռեալը» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը. կատալոնական ակումբն այն գրանցել է 2015 թականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի մարտը:

«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 13-ին` հյուրընկալելով «Սևիլյային»: