Ինչպե՞ս ընտրել ու ճիշտ օգտագործել շրթներկը

Ինչպե՞ս ընտրել ու ճիշտ օգտագործել շրթներկը
Հունիս 20 00:54 2017

Շրթներկը ստեղծվել է շատ վաղուց, հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը: Անգամ կանացի դամբարանների պեղումների ժամանակ ենթադրելի շրթներկ է հայտնաբերվել: Սրանից կարելի է ենթադրել, որ եգիպտուհիները շատ գնահատել են շրթներկի կարևորությունը, որովհետև դամբարան էր տարվում միայն ամենաթանկ ու անհրաժեշտ իրերը: Այն օրերի շրթներկը բնական հումքից էր՝ մրգերի կամ բույսերի հումքով: Առավել կատարելագործված տարբերակով շրթներկը ի հայտ եկավ 1915 թվականին ԱՄՆ-ում:

Դիմահարդարման այս անփոխարինելի պարագայի մեծածավալ արտադրությամբ առաջին անգամ սկսեց զբաղվել Guerlian ընկերությունը: Շնորհիվ հարմար դիզայնի, նրանից շատ հեշտ էր օգտվելը, քանի որ մինչ այդ շրթներկը օգտագործում էին վրձնի կամ մատների օգնությամբ: Սովետական Միությունում շրթներկը լայն տարածում գտավ 20-րդ դարասկզբին: Այդ ժամանակ կային ընդամենը 5 երանգներ, բայց այդ փաստը չէր խանգարում խորհրդային աղջիկներին գտնել իրենց նախընտրությունը:
Իսկ ինչպե՞ս ընտրել ու պահպանել շրթներկը:

Նախևառաջ, ընտրեք ձեր մաշկի գույնին ու դիմագծերին համահունչ շրթներկ, օրինակ փայլուն գույները սազում են միայն իդեալական շրթունքներ ունեցող կանանց, քանի որ ընդգծում են կնճիռները, շուրթի անհարթությունները, մազիկները: Շրթներկը չպետք է ուժեղ բուրի: Հոտոտեք այն, մինչև գնելը ու եթե սուր հոտ եք զգում, ավելի լավ է ընտրեք մեկ այլ տարբերակ՝ հնարավորինս նուրբ հոտով, որը կպարունակի ավելի քիչ քիմիկատներ:

Որակյալ շրթներկը պետք է լինի փափուկ, մեկ սահուն գծով ընգծի շուրթերը, չպետք է հալվի ու սկսի շողալ արևի տակ, չպետք է պարունակի ավելորդ մասնիկներ, այլ պետք է լինի միատարր: Իսկ գույնը պետք է լինի համաչափ, ոչ թե մի քանի երանգ պարունակի: Իսկ եթե դուք շուրթի մատիտ եք կիրառում, սխալ է այն տեսակետը, որ շուրթի մատիտը պետք է լինի ավելի մուգ:

Շրթներկն ու շուրթի մատիտը պետք է լինեն միագույն: Եթե ուզում եք, որ շուրթերն ավելի ընդգծված ու հյութեղ լինեն, իսկ շրթներկը պահպանվի երկար, կիրառեք հետևյալ տարբերակը: Շուրթերն ընդգծեք մատիտով, այնուհետ դիմափոշի ցանեք, քսեք շրթներկի առաջին շերտը, այնուհետ չորացրեք անձեռոցիկով ու դիմափոշու մեկ շերտ ևս ավելացրեք, ներկեք երկրորդ անգամ: Կստացվեն հիանալի շրթունքներ: Հին Հունաստանում շրթներկը պահում էին ոսկյա արկղիկներում, իսկ այսօր շրթներկի հարմարեցված ամանից բացի այլ բան հարկավոր չէ, այն միաժամանակ պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, սառն ու տաք օդի տատանումներից, պարզապես փակ պահեք կափարիչը: