Փhենյանը ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական փոստի գողության մեջ


Փhենյանը ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական փոստի գողության մեջ
Հունիս 19 19:51 2017

Փhենյանը մեղադրել է ամերիկյան հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին հյուսիսկորեական պատվիրակությունից դիվանագիտական թղթակցությունը գողանալու մեջ։ Նշվում է, որ պատվիրակությունը Նյու Յորքից թռիչքի էր պատրաստվում հայրենիք։ Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:

«Հունիսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մեր պատվիրակությունից, որը վերադառնում էր հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիայի անդամ երկրների հանդիպումից, Ջոն Քենեդու անվան օդանավակայանում ԱՄՆ-ի անօրինական և թշնամական գործողություների պատճառով գողացվել է դիվանագիտական փոստը», - մեջբերվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը։

Համաձայն հայտարարության՝ օդանավակայանում դիվանագետներին են մոտեցել մոտ 20 ամերիկացի ոստիկան ու անվտանգության ծառայությունների աշխատակից։ Հյուսիսկորեացիները հրաժարվել են նրանց տալ փաստաթղթերը, սակայն դրանք վերցվել են ուժով։

Գերատեսչությունը տեղի ունեցածն անվանել է «ինքնիշխանության խախտում և չարամիտ սադրանք»՝ վճռականորեն դատապարտելով նման գործողությունները։