Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել


Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Հունիս 19 23:32 2017

Խորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայի արդեն նախկին կառավարությունը պաշտոնապես հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Ֆրանսիայի վարչապետ Էդուալ Ֆիլիպը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահ Էմանուել Մակրոնին: Նախագահ Մակրոնը վարչապետին հանձնարարել է մինչև հունիսի 21-ը կազմել կառավարության նոր կաբինետ: Նշենք, որ կառավարության հրաժարականը խորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայում երկրի օրենսդրությամբ չամրագրված յուրահատուկ ավանդույթ է: