«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հաջորդ մասում Ջոնի Դեփը չի լինի

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հաջորդ մասում Ջոնի Դեփը չի լինի
Հունիս 19 23:16 2017

«Կարիբյան ծովի ծովահենները» կինոսագայի պրոդյուսերները հայտարարել են, որ ֆրանշիզի հաջորդ մասում այլևս չի լինի Ջոնի Դեփի կերպավորած Ջեք Վորոբեյը:

Սյուժեի համաձայն՝ նրան կսպանեն, իսկ հաջորդիվ գործողությունները կզարգանան Ուիլ Թերների և նրա սիրեցյալի շուրջ:

Նման որոշման պատճառը ֆիլմի նոր մասի տոմսերի ցածր վաճառքն է և հանդիսատեսի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Ջեք Վորոբեյը կորցրել է իր երբեմնի հանրաճանաչությունը: