Օդանավում ծնված երեխան մինչև կյանքի վերջ անվճար ճանապարհորդելու իրավունք է ստացել

Օդանավում ծնված երեխան մինչև կյանքի վերջ անվճար ճանապարհորդելու իրավունք է ստացել
Հունիս 19 21:04 2017

Հնդկական Jet Airways ավիաընկերության օդանավում լույս աշխարհ եկած նորածինը մինչև կյանքի վերջ չվերթներից անվճար օգտվելու իրավունք է ստացել, փոխանցում է Lenta.ru-ն:

Չիչմոլ Ջոսեն ծնվել է նախօրեին՝ Սաուդյան Արաբիա - Հնդկաստան չվերթի ժամանակ: Կինը գտնվում էր հղիության 30-րդ շաբաթում:
Երբ նրա մոտ սկսվել են ծննդաբերության նշաններ՝ օդաչուները որոշում են կայացրել արտակարգ վայրէջք կատարել: Կոչի քաղաք ուղևորվող ինքնաթիռն ուղորդվել է Մումբայ: