Ինչպես հեռացնել մեքենայի նստատեղերի վրա առաջացած հետքերը


Ինչպես հեռացնել մեքենայի նստատեղերի վրա առաջացած հետքերը
Հունիս 19 16:47 2017

Մեքենաների նստատեղերի հետքերից ազատվելու համար առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկեր առաջացման առաջին իսկ պահին, քանի որ որքան երկար է այն մնում, այնքան դժվար է լինում այդ հետքերը հեռացնելը։

Այս միջոցը թույլ կտա առանց քիմիական նյութերի ազատվել նստատեղերի հետքերից, որի համար անհրաժեշտ է՝

• 100մլ հեղուկ օճառ
• 100 մլ 9 տոկոսանոց սպիրտային քացախ
• 100մլ հանքային ջուր
• շիշ (Распылитель, spray bottle)
• Խոզանակ:

Բոլոր բաղադրիչները խառնել և լցնել հեղուկացիր շշի մեջ և այն ցանել նստատեղերի կեղտոտ հատվածների վրա, թողնել 15 րոպե։ Այնուհետ խոզանակով մաքրել այդ հատվածները։

Եթե հետքերը վաղուց են առաջացել, ապա այն հնարավոր է չանցնի առաջին իսկ անգամից և անհրաժեշտություն լինի կրկնել այս պրոցեդուրան մի քանի անգամ։