45-ամյա կինն իր փորձով գլուխը պատովն է տվել 24-ամյա Տաթև Սարգսյանի սիրային կապերի համեմատ (լուսանկարներ)

45-ամյա կինն իր փորձով գլուխը պատովն է տվել 24-ամյա Տաթև Սարգսյանի սիրային կապերի համեմատ (լուսանկարներ)
Հունիս 19 17:25 2017

Վերջերս սերիալներից մեկում հանդիպեցի Տաթև Սարգսյանին, ում վաղուց չէի տեսել և գրեթե մոռացել էի նրա մասին: Ու անմիջապես հասկացա մոռանալուս պատճառը, այն շատ պարզ է ՝այս աղջիկը վերջին ժամանակահատվածում կամ ընկեր չի ունեցել, կամ չի նշանվել, որի մասին լուրեր կշրջանառվեր մամուլում: Գաղտնիք չէ, որ այս 24-ամյա աղջիկը ոչ մի հնարավորություն բաց չի թողել իր վրա ուշադրություն գրավելու: Սկզբում սիրավեպ վերագրեցին Նիկոլայ Եղիազարյանի հետ: Բոլորին ի պատասխան այս «տան աղջիկը» նշանվեց, նույնիսկ ամուսնության օրն ու վայրը նշանակվեց: Ամուսնությունը հետաձգվեց, որի մասին չխոսվեց, իսկ Տաթևը սկսեց փնտրել նոր զոհեր, որպիսի իր աստղային ուղին չխամրի:

Տաթևի հաջորդ զոհը դժվար ապրուսից հայտնի դերասան Դավիթ Մարդյանն էր: Ի պատասխան բոլոր խոսակցությունների՝ նա հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր.

«Մեզ հաճախ միասին տեսնողներին ուզում եմ ասել, որ մեր հանդիպումները ոչ թե սիրային, ռոմանտիկ բնույթ են կրում, այլ ընդամենն ընկերական են: Դավիթը շատ լավ ընկեր է, ես նրան չափից շատ հարգում ու սիրում եմ, եւ իզուր չէ, որ նա «Մարդյան է:»

Մարդյանն էլ անցավ պատմության գիրկը, երբ ամուսնացավ, և հարկե ոչ Տաթև Սարգսյանի հետ: Հետագայում սիրավեպեր վերագրվեցին դերասան Ռաֆայել Երանոսյանի, ապա Ռիչարդ Մադլենյանի հետ:

Ժամանակը ցույց տվեց, որ այս հարաբերություններն էլ էին կրում ժամանակավոր բնույթ և մեր սիրելի Տաթևը երևի թե միայնակ է: Բայց դե ամեն ինչ դեռ առջևում է, այս աղջնակը դեռ 24 տարեկան է և ամեն ինչ դեռ առջևում է: