Երեւանում թույլ չեն տալու երեխաներին արհեստական ջրավազաններում լողալ


Երեւանում թույլ չեն տալու երեխաներին արհեստական ջրավազաններում լողալ
Հունիս 19 23:34 2017

Երեւանում արհեստական ջրավազաններում լողալն արգելելու նկատմամբ հսկողություն կսահմանվի:

Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առողջապահության վարչությանը, «Ջրային կառույցներ» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաեւ ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:

«Ամռան շոգ օրերին մեր համաքաղաքացիները եւ հատկապես երեխաներն ու պատանիներն ակտիվորեն օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը բազմիցս է նշվել, որ կարող է վտանգել նրանց առողջությունը: Ըստ այդմ, պարբերաբար իրազեկեք եւ բացատրական աշխատանքներ տարեք հատկապես ծնողների շրջանում, որ թույլ չտան երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



loading...