Շիրակի մարզում 20 տոննա կարագով բարձված բեռնատար է կողաշրջվել. shamshyan.com

Շիրակի մարզում 20 տոննա կարագով բարձված բեռնատար է կողաշրջվել. shamshyan.com
Հունիս 19 14:52 2017

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գելա Նակաշիձեն Երևան-Գումրի-Բավրա ավտոճանապարհի 142-րդ կմ հատվածում՝ Ախուրյանի վարչական շրջանում, իր վարած Daewoo մակնիշի ՏՏ B 880 համարանիշի QZ 880 համարանիշի բեռնատար կցորդով դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա կարագով։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում