Նոր Նորք վարչական շրջանից Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի ուղևորվեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների առաջին հերթափո


Նոր Նորք վարչական շրջանից  Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի ուղևորվեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների առաջին հերթափո
Հունիս 19 14:31 2017

Նոր Նորք վարչական շրջանից հունիսի 19-ին Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի ուղևորվեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների առաջին հերթափոխը՝ 30 երեխա։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ճամբարային հաճելի ու անմոռաց օրեր մաղթեց երեխաներին` հորդորելով նրանց բարձր պահել Նոր Նորքի պատիվը:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաները նվեր ստացան նաև շապիկներ, գլխարկներ և խաղեր: Երեխաներին Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար ուղեկցեցին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու 1 բժիշկ:
Ի դեպ, ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։ Նոր Նորքից ճամբարականների 2-րդ հերթափոխը՝ 35 երեխա, Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում կհանգստանա հուլիսի 8-ից մինչև հուլիսի 27-ը:



loading...