Բրյուսելի օդանավակայանում, արդեն երկրորդ օրն է՝ պայթուցիկ սարք են որոնում


Բրյուսելի օդանավակայանում, արդեն երկրորդ օրն է՝ պայթուցիկ սարք են որոնում
Հունիս 19 13:49 2017

Բրյուսելի միջազգային օդանավակայանում իրականացվում է պայթուցիկ սարքի որոնման գործողություն, ինչի մասին հունիսի 19-ին հայտնել է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:

Թերթի տվյալներով՝ որոնումներն սկսվել են հունսի 18-ի երեկոյան ավիաթերմիանալի ժամանման սրահի տղամարդկանց զուգարանի պատին «Ալլահ Աքբար» մակագրության հայտնաբերումից եւ ռումբի առաջիկա պայթեցման վերաբերյալ հաղորդումից հետո: Պայթուցիկ սարքի որոնումը մինչ այժմ արդյունքներ չի տվել:

Օդանավակայանի աշխատանքի վրա հատուկ գործողությունը չի ազդել, բայց սահմանվել է անվտանգության պարագիծ:

Ոստիկանությունը չի բացառում, որը խոսքը կարող է վերաբերել խուլիգանության ակտի կամ հոգեկան անհավասարակշիռ անձի արարք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: