Հայտնի է Թուրքիայում ՌԴ դեսպանի անունը

Հայտնի է Թուրքիայում ՌԴ դեսպանի անունը
Հունիս 19 13:28 2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը։

Նախագահի հունիսի 19-ի հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Երխովը Անկարայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեյ Կառլովի փոխարեն, որն սպանվել Է 2016 թվականի դեկտեմբերին: Մինչ այժմ Ալեքսեյ Երխովը գլխավորում էր ՌԴ ԱԳ նախարարության Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտը:

Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովն սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում գեղարվեստական ցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ ռուս դիվանագետի վրա կրակել էոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը: Նա Կառլովին սպանել է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Հարձակման հետեւանքով տուժել է եւս երկու մարդ:

Հարձակվողը ոչնչացվել է հատուկ նշանակության ուժերի կողմից: ՌԴ ԱԳ նախարարությունը հարձակումը որակել է ահաբեկչական գործողություն: Կառլովին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: