Նորման Փաշոյան. Ամերիկայի ամենահայտնի դռնապանը


Նորման Փաշոյան. Ամերիկայի ամենահայտնի դռնապանը
Հունիս 19 13:22 2017

The Boston Globe պարբերականը պատմել է ԱՄՆ ամենահայտնի դռնապանի՝ հայազգի Նորման Փաշոյանի մասին, ում նախնիները վերապրել են Հայոց ցեղասպանությունը: 

Զուսպ և հանգիստ, հրաշալի հագնված և միշտ պատրաստ օգնելու. այսպես է բնութագրում պարբերականը Նորման Փաշոյանին: Նա Բոստոնի «Ռից-Քարլթոն» (ներկայումս Taj Boston) հյուրանոցի դուռը բացել է նախորդ հարյուրամյակի ամենահայտնի քաղաքական գործիչների, դերասանների և երաժիշտների առաջ: 

«66 տարի Նորման Փաշոյանը ողջունել է Բոստոնի ամենաթանկարժեք հյուրանոց յուրաքանչյուր մտնողին: Նա իր աշխատանքը կատարել է մեծ պատասխանատվությամբ և դարձել է Ամերիկայի ամենահայտնի դռնապանը»,- գրում է պարբերականը:

Փաշոյանին ճանաչել են բոլոր համաշխարհային առաջնորդները և շոու-բիզնեսի աստղերը, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այդ հյուրանոցում:

1949 թ. նա սեղմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ձեռքը հյուրանոցում նրա եղած ժամանակ, իսկ 1962թ. շփվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի հետ, ում կինը՝ Ժակլինը, Բոստոն ամեն այցի ժամանակ ժամանակ է հատկացրել Նորմանի հետ շփմանը:

Նրան ճանաչել և գնահատել են նաև աշխարհին հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, ամերիկացի կատարող Ջին Օթրին և այլն:

Մինչև 85 տարեկանը որպես դռնապան աշխատած Նորման Փաշոյանը երբեք չի մտածել աշխատանքը փոխելու մասին՝ այն համարելով անհրաժեշտ և կարևոր: ԱՄՆ ամենահայտնի դռնապանը մահացել է 2017թ. մայիսի վերջին:



loading...