Ջուլֆալակյանը՝ Թբիլիսիում Արթուր Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասներով

Ջուլֆալակյանը՝ Թբիլիսիում Արթուր Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասներով
Հունիս 19 13:12 2017

Հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Թբիլիսիում տեղի ունեցած հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի մրցումներում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպին:

Ջուլֆալակյանը նախ նշեց, թե  Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական մամուլում ոչ ճիշտ տեղեկություններ տարածվեցին: «Արթուր Ալեքսանյանը մեծ ըմբիշ է, որի մասին չի կարող սխալ ինֆորմացիա տարածվել: Արթուր Ալեքսանյանը Թբիլիսում մրցում էր վրացի ոչ այնքան հայտնի ըմբիշի հետ, ու այդ ըմբիշի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին», - ասաց Ջուլֆալակյանը: 

Ջուլֆալակյանն ասաց, որ հարձակում է սկսվել Արթուր Ալեքսանյանի հոր ու նրա մարզչի՝ Գևորգ Ալեքսանյանի վրա. «Նրանց քաշքշել են, Արթուրն էլ, վերևից տեսնելով, իջավ գորգից բայց զսպեց իրեն, սակայն գորգից իջնելը խախտում է համարվում: Ըստ այդմ՝ նրան այս մրցաշարում որակազրկեցին»:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը գորգ է իջել խնդրելու երկրպագուներին, որ հանդարտվեն:«Արթուրը որևէ մեկին ոչ ձեռքով կպել է, ոչ էլ անպատվել, բոլոր ձայնագրությունները կան»,- պատմեց նա: 

Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Հայաստանը ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ այս միջադեպի հետ կապված քայլեր ձեռնարկեն: «Մրացավարները պետք է տեղում լինեն: Նման պարտությունները կամ նվիրատվություններն անընդունելի են», - եզրափակեց նա: