Ստամբուլից Թբիլիսի թռչող օդանավը կայծակահարվել է


Ստամբուլից Թբիլիսի թռչող օդանավը կայծակահարվել է
Հունիս 19 12:50 2017

Atlasglobal ավիաընկերության օդանավը, որը Ստամբուրլ-Թբիլիսի չվերթ էր կատարում, կայծակահարվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավի ուղևորներին:

«Թռիչքից 15-20 րոպե հետո բոլորը վառ լույս նկատեցին, և կայծակը խփեց օդանավին: Դրանից հետո կառավարման խնդիրներ առաջացան, հետևաբար օդաչուն որոշեց օդանավակայան վերադառնալ»,- նշել է ականատեսներից մեկը:

Մեկ այլ ուղևոր ասել է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան, սակայն օդանավը վնասվածքներ է ստացել, «և հենց այս պատճառով է որոշվել օդանավակայան վերադառնալ»:

Ստամբուլ-Թբիլիսի չվերթը իրականացվել է մի քանի ժամ ուշ: