ԿԱՄԱԶ-ի վարորդը գիշերը ոստիկանությունում փոխել է ցուցմունքը. մանրամասներ Տուլայում հայկական միկրոավտոբուսի վթարից


ԿԱՄԱԶ-ի վարորդը գիշերը ոստիկանությունում փոխել է ցուցմունքը. մանրամասներ Տուլայում հայկական միկրոավտոբուսի վթարից
Հունիս 19 12:25 2017

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին, վթարված Երևան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանի վիճակը նորմալ է:

Այս մասին Armday.am-ին հայտնեց Արսեն Չոտիկյանը, ով «Քոչար տուր» ընկերության տնօրեն Արամ Քոչարյանի քեռու տղան է, որին էլ պատկանում է վթարված մեքենան:

Արսեն Չոտիկյանը մեզ հետ զրույցում այլ մանրամասներ ևս ներկայացրեց՝ նշելով վարորդի պատմածը:

«Վարորդը պատմել է, տեղեկություն ունենք, որ իր ճանապարհով ինքը գնացել է, ԿԱՄԱԶ մակնիշի մեքենան կանգնած տեղից քաշել է միանգամից մեքենայի դեմը: Ճանապարհը եղել է վճարովի «սկառաստնոյ», վարորդը այդ պահին իրեն չի կորցրել, քանի որ ճանապարհը «սկառաստնոյ» է եղել, կողքից էլի մեքենաներ են եղել սլացող, որպեսզի հանկարծ ավելի շատ վնաս չլիներ՝ մեքենան շուռ գար, իր միակ տարբերակն է եղել միանգամից այդտեղ կանգնելը, ԿԱՄԱԶ-ին խփելը, ուրիշ տարբերակ չի ունեցել ինքը: Խփել է, միանգամից իր կողքին նստածը մահացել է»,-ասաց Արսեն Չոտիկյանը:

Նրա խոսքով վթարի հետևանքով մահացած Նասիրով Օթարը ՌԴ-ում վարորդ է աշխատում, ագզությամբ եզդի է, իրենց վարորդներից չէ, ոչ էլ Կարապետ Մողրովյանն է իրենց վարորդներից:

«Մեքենան է մերը, ինքը մի քիչ ֆինասնական խնդիրներ ունի՝չորս աչափահաս երեխա ունի էդ տղեն, երկու անգամ գնացել է էքսկուրսիա Գառնի-Գեղարդ-Սևան, մի անգամ Սոչի է գնացել, մի անգամ էլ Մոսկվա գնաց: Նորմալ տղա է, նորմալ վարորդ է, վստահելի մարդ է, շատ վատ կզգամ՝ մեքենան տվեցի, գնաց փորձանքի եկավ: Մեր պայքարն այն է, որ հանկարծ իրենց իրավապահ մարմինները չփորձեն Կարապետի վրա սաղ սարքեն փորձանքը, չնայած ունենք մենք փաստեր՝ հետևից եկող մեքենաների մեջ եղել են վիդեոռեգիստրատորներ, երկու-երեք հատ փաստ կա, որ ԿԱՄԱԶ-ը քաշել է իմ միկրոավտոբուսի դեմը, ամբողջը նկարած է՝ ով է տոռմուզ տվել, ոնց է եղել: Երբ ԳԱՅԻ-ի աշխատողները եկել են, տեղում ցուցմունք են վերցրել՝ ոնց ա եղել, ինչ ա եղել, մեքենաներն էլ իրանց վիդեոռեգիստրատորների չիպերն են տվել, վկայություն են տվել, որ մյուս ավտոբուսի վարորդը մեղավոր չի եղել, մեղավորը եղել է ԿԱՄԱԶ-ի վարորդը, ԿԱՄԱԶ-ի վարորդը ցուցմունք է տվել, որ իր կանգնած տեղից դուրս է եկել միանգամից ճանապարհից, հետո տարել են ոստիկանություն, գիշերը ոստիկանությունում գրել է, «թե չեմ հասկացել, սխալ եմ գրել, այդպես չի եղել, կանգնած եմ եղել, ինքը եկել, իմ ետևից է խփել»: Փոխել է ցուցմունքը ոստիկանությունում»,-մանրամասնեց Չոտիկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենևսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: