Տարոն Մարգարյանը սեքսիստական արտահայտություններ էր անում. Զարուհի Փոստանջյան

Տարոն Մարգարյանը սեքսիստական արտահայտություններ էր անում. Զարուհի Փոստանջյան
Հունիս 19 11:47 2017

Երեկ  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի ավագանում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Երևանի ավագանու առաջին աշխատանքային նիստին, որը անցել է լարված մթնոլորտում:

Զարուհի Փոստանջյանը նշել է, որ ավագանու նիստերի դահլիճում խլացուցիչներ էին տեղադրված, և հնարավոր չէր կապ հաստատել հասարակության հետ՝ ուղիղ եթերով հեռարձակելու համար ավագանու նիստը: Զարուհի Փոստանջյանը տարակուսել է, քանի որ ավագանու հաստիքացուցակը ուռճացված է:

«Ամեն ամիս մեկ միլիոն դրամ ենք վճարում հարկատուներս մեր գրպաններից քաղաքապետարանի աշխատավարձերի համար: Տարոն Մարգարյանը խլացրել էր, որ այդ ամենը չհեռարձակվի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա կրկնեց, որ Տարոն Մարգարյանի համար դժոխք են պատրաստելու, և նա թիրախավորված է «Երկիր ծիրանի»-ի կողմից:

«Նա նիստին շատ լարված էր, սեքսիստական արտահայտություններ էր անում. նա փորձում էր լռեցնել Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Մանուչարյանին` ասելով. «Այդ աղջկա խոսափողը անջատեք»: Այդ վարվելակերպը գավառամտության նշան է և խտրականության մոտեցում»,- նշել է  Զարուհի Փոստանջյանը: