Արտակարգ դեպք Գեղարքունիքում. 48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ (լուսանկար)

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. 48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ (լուսանկար)
Հունիս 19 11:17 2017

Գեղարքունիքում, հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարտունի քաղաքի տներից մեկում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները նշված գյուղի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։

Աղբյուրի տեղեկություններով, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 48-ամյա Հովհաննես Ս.-ին, ով կասկածվում է իր մորը՝ Գրետա Սահակյանին մալուխով խեղդամահ անելու մեջ։ Նա ձերբակալվել է: