Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են ՀՀԿ-ականները


Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են ՀՀԿ-ականները
Հունիս 19 10:57 2017

Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ գյուղերում հունիսի 18-ին համայնքների ղեկավարների ընտրություններ էին:

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ այդմ. Բայանդուրում գրանցված 538 ընտրողից ընտրությանը մասնակցել են 220-ը: Միակ թեկնածուի՝ համայնքի նախկին ղեկավար Դավիդ Դավդյանի օգտին գրանցվել է 214 կողմ, 6 դեմ քվե: Դավդյանը ՀՀԿ-ական է:

Կարմրաքարում 42 ընտրողից ընտրությանը մասնակցել են 15 ընտրող: ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մաթևոսյանի օգտին գրանցվել է 14 կողմ քվե, 1 քվե ճանաչվել է անվաներ: Արթուր Մաթևոսյանը ևս նախկինում ղեկավարել է համայնքը:

Հովտում համայնքի ղեկավարի 2 թեկնածու կա՝ նախկին գյուղապետ Ավետիք Սերոբյանը, ում օգտին գրանցվել է 151 կողմ և անկուսակցական Արարատ Սահակյանը, ում օգտին գրանցվել է 114 կողմ քվե: Համայնքում գրանցված 339 ընտրողից ընտրությանը մասնակցել են 265-ը: